Պաշտպանի ներկայացուցիչները տեսակցել են Ժիրայր Սէֆիլյանին
![](https://168.am/wp-content/uploads/2016/04/Sefilyan.jpg)
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում տեսակցել են Ժիրայր Սէֆիլյանին: Այս պահի դրությամբ Ժիրայր Սէֆիլյանը ենթարկվել է բժշկական զննության:
Առանձնազրույցի ընթացքում Ժիրայր Սէֆիլյանը դժգոհություն չի հայտնել քրեակատարողական հիմնարկի վարչակազմից:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ