Դոլարն ու եվրոն թանկացել են
ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը դրամի նկատմամբ այսօր կազմել է 476.32 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.34 դրամով։
Եվրոն ավելի զգալիորեն է արժևորվել՝ երեկվա համեմատ 4.95 դրամով։ 1 եվրոյի փոխարժեքը 542.24 դրամ է։
Բրիտանական ֆունտ ստերլինգը թանկացել է 8.74 դրամով և հասել 707.34 դրամի։
Ռուսական ռուբլու փոխարժեքը մնացել է նույնը՝ 7.44 դրամ։