Բաժիններ՝

ՌԴ և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարները Փարիզում կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորումը

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հունիսի 29-ին կայցելի Փարիզ՝ իր ֆրանսիացի գործընկերոջ՝ Ժան-Մարկ Էյրոյի հետ քննարկելու Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում, Լեռնային Ղարաբաղում առաջացած ճգնաժամերը: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Լավրովը հունիսի 29-ին աշխատանքային այց կկատարի Փարիզ: Պլանավորվում է կարծիքների խորացված փոխանակում անցկացնել միջազգային օրակարգի հրատապ թեմաների շուրջ, անկասկած, կարծարծվեն նոր մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարում համագործակցության թեմաները, նաև Ուկրաինայի, Լեռնային Ղարաբաղի, Սիրիայի, Լիբիայի և Մերձավոր Արևելքի հակամարտությունների կարգավորման հեռանկարները»,- ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս