Բաժիններ՝

ԱՀԿ-ին Ադրբեջանի անդամակցության շուրջ հերթական բանակցությունները տեղի կունենան Ժնևում՝ հաջորդ ամիս

Առևտրի համաշխարհային կազմակերպությանն (ԱՀԿ) Ադրբեջանի անդամակցության շուրջ հերթական բանակցությունները տեղի կունենան Ժնևում հուլիսի 19-23-ը: Ինչպես տեղեկացնում է APA-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը:

Ադրբեջանցի դիվանագետը նշել է, որ անցկացվելու են աշխատանքային խմբի հանդիպումներ:

«Կայանալու են նաև բազմակողմ հանդիպումներ՝ կապված ներքին գյուղատնտեսությանն աջակցելու հետ: Հնարավոր են եռակողմ կամ բազմակողմ բանակցություններ: Մենք արդեն առաջարկներ ենք ստացել Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից, Նորվեգիայից: Մենք մի օր կդառնանք ԱՀԿ-ի անդամ:

Բանակցություններն ընթանում են, սակայն դեռ դժվար է ասել, թե երբ այդ գործընթացը կավարտվի»,- ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս