Վարդենիսում տեղի ունեցած պայթյունից տուժած տղամարդը մահացել է
![](https://168.am/wp-content/uploads/2016/02/shtap1.jpg)
Հունիսի 22-ին, ժամը 14.45-ի սահմաններում, Վարդենիսի Հ. Արզոյան փողոցի թիվ 59 տան ավտոտնակում անհայտ հանգամանքներում պայթել է չպարզված առարկա, որի հետևանքով 1984 թ. ծնված Գրիշա Շաբոյանը վնասվածքներից տեղում մահացել է:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է քննություն: