«Դեռևս երեք զինծառայող վերակենդանացման բաժանմունքում են գտնվում». Արմեն Մուրադյան

«Դեռևս երեք զինծառայող վերակենդանացման բաժանմունքում են գտնվում: Այսօր Ռոլանդին կարողացել են նաև բակ իջեցնել»,- այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ խոսելով վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին:

Նրա խոսքով՝ զինծառայողների վիճակում կայուն դինամիկա է առկա՝ դրական միտումներով. «Հուսով եմ, որ շուտով կապաքինվեն, կտեղափոխվեն պալատ»:

 

Տեսանյութեր

Լրահոս