Պարզվում են հրաձիգի մահվան հանգամանքները
2016 թվականի հունիսի 18-ին՝ ժամը 19:15-ին, ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ ՀԷԿ-ում հրաձիգը մահացել է գլխի շրջանում ստացած վնասվածքից:
Նախնական տվյալներով՝ ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Սիսիանի բաժանմունքի ռազմականացված ջոկատի հրաձիգը (ծնված 1971 թվականին) հունիսի 18-ին՝ ժամը 13:00-ից 19:00-ն ընկած ժամանակահատվածում, վնասվածք է ստացել և մահացել իրեն ամրակցված հրազենի հետ անզգույշ վարվելու հետևանքով առաջացած կրակոցից:
Կատարվել է դեպքի վայրի և դիակի զննություն, վերցվել են փորձանմուշներ, նշանակվել դիակի դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ: