383 միավոր տրանսպորտային միջոցներ կօտարվեն

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ 383 միավոր տրանսպորտային միջոցներն ամրացվեցին ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին՝ հետագայում օտարելու նպատակով:

Որոշման նախագիծը կառավարությունում ներկայացնող ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն ասաց, որ վարչապետի մոտ կայացած խորհրդակցությունների արդյունքում հաշվառվել էր 798 տրանսպորային միջոց:

Նաև ասաց, որ տրանսպորտային միջոցների թիվը 1082 է դարձել, քանի որ գումարվել են ՀՀ ոստիկանության և պաշտպանության նախարարության տրանսպորտային միջոցները: Արման Սահակյանն նշեց, որ գնահատման գործընթացներն արդեն սկսվել են, որոշ մրցույթներ արդեն հայտարարված են:

Տեսանյութեր

Լրահոս