Փոխգնդապետ Առաքելյանի կինը նոր բնակարանում արդեն հասցրել է ստեղծել ամուսնուն նվիրված անկյուն. gala.am
Ջեբրայիլի մարտերում հերոսաբար զոհված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի ընտանիքն ուներ բնակարանի խնդիր: «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանի նախաձեռնությամբ փոխգնդապետի ընտանիքին նոր բնակարան ստանալու հնարավորություն ընձեռվեց: Այս մասին տեղեկացնում է gala.am-ը:
Հիշեցնենք, որ փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանը նահատակվեց ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին՝ ապրիլի 2-ին՝ Ջեբրայիլի դիրքերում մղված մարտերի ժամանակ:
Այսօր տեղի ունեցավ փոխգնդապետ Առաքելյանի ընտանիքին նվիրված բնակարանի բացումը: Նախօրոք Ալեքսան Առաքելյանի կնոջը՝ Մերի Առաքելյանին հնարավորություն էր տրվել անձամբ ընտրել իրենց բնակարանն, ընտրել այնպիսի բնակարան, ինչպիսին կցանկանար ունենալ մերօրյա հերոսը: