Հայտնի է դարձել Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների հերթական հանդիպման վայրը
![](https://168.am/wp-content/uploads/2016/06/6329318a1e2edc1930f25468d5300835.jpg)
Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա հուլիսի վերջին-օգոստոսի սկզբին Բաթումում, հայտնում է APA գործակալությունը՝ վկայակոչելով Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելուն:
Նա նշել է, որ բոլոր երեք երկրների նախարարություններն աշխատել են այն հուշագրի վրա, որը ստորագրվելու է տվյալ հանդիպման ժամանակ:
«Թուրքիայի պաշտպանության նախարարի փոփոխությունը փոքր-ինչ հետաձգել է մեր հանդիպումը: Մենք ծրագրել էինք այն անցկացնել Բաթումում՝ հուլիսի սկզբին: Հանդիպմանը հուշագիրը կստորագրվի: Մենք ջանքեր ենք գործադրում բոլոր հարցերի համատեղ լուծման համար»,- ասել է Վրաստանի պաշտպանության նախարարը: