Նուլանդը հանդիպումներ կանցկացնի Մոսկվայում

ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը հունիսի 23-ին Մոսկվայում հանդիպում կանցկացնի ՌԴ նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի հետ, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:

«ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը հունիսի 23-ին Մոսկվայում հանդիպում է պլանավորել Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի հետ»,- ըստ կայքի՝ հայտնել է Մոսկվայի մի աղբյուր:

Նախօրյակին Պետդեպարտամենտում հաստատել են, որ Վիկտորիա Նուլանդն ուղեւորվում է Կիեւ եւ Մոսկվա, որտեղ կքննարկի Մինսկի համաձայնագրերի իրագործումը:

Պետդեպարտամենտի՝ հունիսի 21-ին տարածված հայտարարության մեջ ասվում է, որ սկզբում Նուլանդը կայցելի Կիեւ, որտեղ հանդիպում կունենա Ուկրաինայի պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու երկկողմ եւ տարածաշրջանային հարցեր, ներառյալ բարեփոխումների գերակայությունները եւ Մինսկի համաձայնագրերի իրագործումը»:

«Նա այնուհետեւ կմեկնի Մոսկվա՝ հանդիպելու բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ եւ քննարկելու ՈՒկրաինայի երեւելքում ստեղծված իրադրությունն ու Մինսկի համաձայնագրերի կատարման հաջորդ քայլերը»,- հաղորդվում է մամուլի տեղեկագրում:

Տեսանյութեր

Լրահոս