Ում ցուցմունքների հիման վրա է ձերբակալվել Ժիրայր Սէֆիլյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկվա դրությամբ ՀՀ իշխանությունները շարունակում էին գաղտնի պահել, թե Ժիրայր Սէֆիլյանի դեմ ցուցմունք տված անձինք, ինչի հիման վրա նա ձերբակալվել է, ովքեր են: Ինչպես հայտնի է՝ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ Սէֆիլյանը կասկածվում է մի խումբ անձանց հետ զինված խմբավորում ստեղծելու եւ զենքի գործադրմամբ ինչ-որ շենքեր զավթելու մտադրություն ունենալու մեջ: Ըստ իրավապահների՝ Սէֆիլյանի դեմ ինչ-որ անձինք են ցուցմունք տվել, որոնք ներկայումս գտնվում են կալանքի տակ: Սակայն ուշագրավն այն է, որ Ժիրայր Սէֆիլյանի շրջապատից ոչ մեկն այդ քրեական գործով չի անցնում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սէֆիլյանի ձերբակալության առիթ դարձած քրեական գործով կալանավորված անձանցից մեկը Ներսես Միքայելի Պողոսյանն է, մյուսը` Հովհաննես Դորիկի Պետրոսյանը: Նրանց անուններն առայժմ ոչինչ չեն ասում: Սակայն այդպես էլ անհայտ է մնում, թե նշված անձանց իշխանություններն ինչպես են «կապում» Ժիրայր Սէֆիլյանի հետ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: