ԵՄ-ի երկրների մշտական ներկայացուցիչները պայմանավորվեցին կես տարով երկարացնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները
Եվրամիության երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն (COREPER), որը հունիսի 21-ին նիստ է անցկացրել Բրյուսելում, համաձայնեցրել է Ռուսաստանի նկատմամբ սահմանված տնտեսական սահմանափակիչ միջոցները վեց ամսով երկարացնելը: Այս մասին Բրյուսելում «Ինտերֆաքս»-ին հայտնել է եվրոպական դիվանագիտական մի աղբյուր:
«Պատժամիջոցները երկարացվում են վեց ամսով, այդ ժամկետի լրանալուց հետո դրանց հետագա քննարկումը կապված կլինի Մինսկի համաձայնությունների կատարման հետ»,-գործակալությանն ասել է զրուցակիցը:
Նա ճշտել է, որ COREPER-ի կողմից հավանության արժանացած իրավաբանական ակտը պետք է հաստատի ԵՄ-ի խորհուրդը: Առայժմ հայտնի չէ, թե դա երբ տեղի կունենա, սակայն պետք է կայանա մինչեւ Եվրամիության հունիսի 28-29-ի գագաթնաժողովը: