Greubel Forsey-ն 1 միլիոն դոլար արժեքով ապակե ժամացույցներ է առաջարկում ամերիկացիներին
Շվեյցարիայի Greubel Forsey ընկերությունը թողարկել է ձեռքի ժամացույցների շարք՝ շափյուղե ապակիով թափանցիկ կորպուսով: Մոդելը կոչվում է Double Tourbillon 30՛ Technique: Ինչպես հաղորդում է Luxurylaunches-ը, դրանք թողարկվել են սահմանափակ քանակով եւ կվաճառվեն միայն ԱՄՆ-ում: Գինը 1,2 միլիոն դոլար է:
Ժամացույցների առանձնահատկությունն այն է, որ դրանք ստեղծելիս մետաղ չի օգտագործվել՝ բացառությամբ լարման գլխիկի: Մոդելը բարդացված է կրկնակի տուրբիյոնով, բանելու պաշարը կազմում է 120 ժամ: Ժամացույցը հավաքվում է ձեռքով:
Greubel Forsey ընկերությունը հիմնվել է 2004 թվականին Շվեյցարիայում: Ֆիրման տարեկան թողարկում է մոտավորապես 100 մոդել: «Աշխարհում ինչ էլ որ տեղի ունենա, մեր ժամացույցները երբեք չեն կարող էժանանալ»,- պնդում է ապրանքանիշի հիմնադիրներից մեկը՝ Սթիվեն Ֆորսին: Ֆիրմայի ամենահասարակ ժամացույցների նվազագույն գինը կազմում է շուրջ 150 հազար դոլար: