Բաժիններ՝

Ռիո դե Ժանեյրոյում բացվել է 2016-ի Խաղերի օլիմպիական ավանը

Ռիո դե Ժանեյրոյում բացվել է Օլիմպիական ավանը, որում տեղավորվելու են 2016 թվականի Խաղերի մասնակից երկրների պատվիրակությունների անդամները, տեղեկացնում է Reuters գործակալությունը:

Ավանը կընդունի 18 հազարից ավելի օլիմպիականների եւ պարալիմպիականների, պաշտոնական անձանց ու կամավորների:

Համալիրը ներառում է 31 շենք, որոնք բաղկացած են 3600-ից ավելի բնակելի հարկաբաժիններից, որոնցում կլինեն երաժշտական գործիքներ ու տեսախաղեր: Ավանի տարածքում մարզիկներին կտրամադրվեն կոսմետոլոգների եւ հոգեբանների ծառայություններ, համալիրում տեղավորվել են նաեւ բազմադավան կրոնական կենտրոնը, լողավազաններ եւ թենիսի խաղահրապարակներ:

«Մարզիկները պատրաստվելու են մրցումներին, բայց միեւնույն ժամանակ նրանք միասին են ճաշելու, քննարկելու խաղերը, տոնելու հաղթանակները,- ասել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը՝ ելույթ ունենալով ավանի բացման արարողությանը, որը տեղի է ունեցել հունիսի 15-ին:- Դա կլինի փոխըմբռնման, ընկերասիրության եւ ամբողջ աշխարհի նկատմամբ հարգանքի դրսեւորում»:

Սպասվում է, որ առաջին մարզիկներն ավան կժամանեն հուլիսի 24-ին: 2016 թվականի Օլիմպիական խաղերը Բրազիլիայում կանցկացվեն օգոստոսի 5-ից մինչեւ 21-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս