iPhone-ի գլխավոր թողարկողը վաճառքների կտրուկ անկում է սպասում
Foxconn Technology Group ընկերության ներկայացուցիչները, որն արտադրում է բոլոր այֆոնների շուրջ 70 տոկոսը, վաճառքների կտրուկ նվազում են արձանագրել: Այս մասին տեղեկատվությունը հայտնվել է Nikkei Asian Review հրատարակությունում:
Ընկերության գլխավոր տնօրեն Թերի Գոուն հայտարարել է, որ Apple ընկերության գաջեթների պահանջարկը ցածր կմնա մինչեւ այս տարվա վերջը. մշակողներին կհաջողվի վաճառել շուրջ 220 միլիոն iPhone, ինչը 8,6 տոկոսով պակաս է, քան անցյալ տարվա նույն ժամանակամիջոցում: Աղբյուրների տվյալներով՝ վերջին անգամ նման ցածր ցուցանիշ գրանցվել Է 2007 թվականին:
Հիշեցնենք, որ վերջերս արձանագրվել է պատմության մեջ առաջին դեպքը, երբ iPhone-ի վաճառքները նախորդ տարվա համեմատությամբ նվազել են: Apple-ի ֆինանսական հաշվետվության տվյալների համաձայն՝ 2016 թվականի երկրորդ եռամսյակում ընկերությունը վաճառել է շուրջ 51,2 միլիոն սմարթֆոն, ինչը գրեթե16 տոկոսով պակաս է անցյալ տարվա արդյունքից՝ 61 միլիոն: Համապատասխանաբար ընկերության ընդհանուր եկամուտը, 2015 թվականի երկրորդ եռամսյակի համեմատությամբ, նվազել է 13 տոկոսով՝ 58 միլիարդ դոլարից մինչեւ 50,6 միլիարդ դոլար: