Բաժիններ՝

«Փոքրիկ, վատ հեղափոխությունիկ է, չէ, հեղափոխություն էլ չէ». Հրանտ Բագրատյանը՝ Հարկային նոր օրենսգրքի մասին

«Ես վատ եմ գնահատում այս փաստաթուղթը, համարյա թե աղբի մակարդակի է»,- այսօր Ազգային ժողովում Հարկային օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ դիմելով ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին:

Հ. Բագրատյանի խոսքով՝ հատկապես կոնցեպտուալ լուծումներն այս Հարկային օրենսգրքի նախագծում բացակայում են. «Այս փաստաթղթի հետագա ճակատագիրն ինչպե՞ս եք տեսնում, եթե դնում եք, զոռով, որպես մեծամասնություն՝ քվեարկում եք, քվեարկեք, անցնի, մենք էլ կգնանք տուն: 124 դիտողություն եմ արել, հանձնել եմ պարոն Միրումյանին: Ընդհանուր առմամբ, մեծ փոփոխություններ չկան, բայց վատ հարկային համակարգը դառնում է ավելի վատ, փոքրիկ, վատ հեղափոխությունիկ է, չէ, հեղափոխություն էլ չէ, հետո ինչպե՞ս ենք մարդկանց աչքերին նայելու, ի՞նչ խնդիր ենք լուծում, նոր էպոխա չկա, նոր հարկային տնտեսական քաղաքականություն չկա»:

Վ. Այվազյանը հորդորեց Հ. Բագրատյանին չծայրահեղացնել ամեն ինչ: Նա նշեց, որ այս օրենսգրքի վրա շատ երկարատև են աշխատել: «Ես միշտ ուրախ կլինեմ, որ ձեր պրոֆեսիոնալիզմն օգտագործվի, ու ձեր խորհուրդներով էլ փորձենք հասկանալ՝ որի՞ անունն է հարկ, որի՞ անունը՝ վճար»,- նշեց Վ. Այվազյանը, ըստ որի, քաղաքական մեծամասնությունը ևս մտահոգություններ ունի ու դրա համար էլ այսօր այդքան հարցեր հնչեցրեցին: Նա կոչ արեց միասին քննարկել այս օրենսգիրքը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս