Պելեի մեդալները և պարգևները վաճառվել են Լոնդոնի աճուրդում 4.4 մլն եվրոյով
Ինչպես հաղորդում է AS-ը, լեգենդար բրազիլացի հարձակվող Պելեն վաճառքի է հանել իր մեդալների և պարգևների հավաքածուն, որը վաճառվել է աճուրդում 4.4 մլն եվրոյով:
Աճուրդը, որի բոլոր լոտերը վաճառվել են, անցկացվել է Լոնդոնում, հունիսի 7-9-ը: 75-ամյա բրազիլացու պարգևները կարելի էր ձեռք բերել համացանցով աշխարհի յուրաքանչյուր կետից:
Ամենաթանկ լոտը եղել է Ժյուլ Ռիմեի գավաթի կրկնօրինակը, որը պատրաստված է եղել հատուկ Պելեի համար: Այդ պարգևի համար շվեյցարական Hublot ժամացույցի ընկերությունը վճարել է 0.5 մլն եվրո:
Ստացված միջոցների մի մասը Պելեն խոստացել է նվիրաբերել Բրազիլիայի ամենամեծ մանկական հիվանդանոցին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը