Բաժիններ՝

«Մենք ո՞նց մասնակցենք այս նախագծի քննարկմանը, ֆիզիկապես դրա հնարավորությունը չունենք». Արամ Մանուկյան

«Սա առնվազն թեթև վերաբերմունք է այս կարգի լուրջ բարեփոխմանը»,- այսօր ԱԺ նիստում դժգոհեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` խոսելով Հարկային օրենսգրքի նախագծի մասին:

Ըստ նրա` քառօրյայի վերջում նման ծանր օրենսգիրք մտնում է քառօրյա, երբ ոչ մի փորձագետ դեռ չի կարդացել այդ 2 կգ-անոց, 700 էջանոց փաստաթուղթը: Ա.Մանուկյանը նշեց, որ իրենք ֆիզիկապես հնարավորություն չունեն մասնակցելու այս նախագծի քննարկմանը. «Սա անգամ եթե հաշվես գեղարվեստական գիրք, նստես սուրճով, կոնյակով կարդաս, առնվազն մի քանի օր պետք է: Մենք ո՞նց մասնակցենք այս նախագծի քննարկմանը, ֆիզիկապես մենք դրա հնարավորությունը չունենք, մանավանդ որ սուրճ ու կոնյակ էլ չեք տալիս»:

«Ինչի՞, էն «4+4+4»-ին տալի՞ս էին կոնյակ»,- զարմացավ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` համաձայնելով, որ բնականաբար, շատ լուրջ փաստաթուղթ է, բայց այն ապրիլի 16-18 ից եղել է ԱԺ-ում և դեռ ժամանակ ունեն այս փաստաթուղթը քննարկելու, այսօր ընդամենը առաջին ընթերցումն է, արտահերթին էլ կքննարկեն և սեպտեմբերին կշարունակեն:

«Մեծ ցանկության դեպքում մենք բոլորս կարող ենք ունենալ ավելի լավ բարեփոխված օրենսգիրք, քան այսօր ներկայացվել է»,- ասաց Շարմազանովը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս