Բաժիններ՝

«Ջիգոս ջելրին» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն ստացավ

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ «Ջիգոս ջելրի» ընկերությանը «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու տարածքում ոսկերչության ոլորտում գործունեություն իրականացնելու համար տրամադրվել է շահագործողի թույլտվություն՝ 9 տարով:

Ընկերությունը մտադիր է «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում 9 տարվա ընթացքում ներդրումների ծավալը հասցնել 20 076 059 ԱՄՆ դոլարի:

Մոտակա 7 տարիների ընթացքում ընդհանուր աշխատատեղերի թիվը կհասցվի մինչև 50-ի՝ 250-500 ԱՄՆ դոլար միջին աշխատավարձով: Ընկերությունը նախատեսում է արտահանման տարեկան ծավալը հասցնել շուրջ 3,7 մլն ԱՄՆ դոլարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս