Թուրքիան շարունակում է ռմբակոծել Իրաքում PKK-ի դիրքերը

Թուրքիայի ռազմաօդային ուժերը շարունակում են Իրաքի հյուսիսում ռմբակոծել «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) դիրքերը: Այդ մասին տեղեկությունը հաստատել է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը, հայտնում է Trend-ը:

Նշվում է, որ թուրքական ավիացիան ոչնչացրել է քրդերի 6 հենակետ: Նախօրեին Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել PKK-ի դիրքերին Իրաքի հյուսիսում:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել են, որ ռազմական օպերացիաները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ PKK-ն չի ոչնչացել:

Տեսանյութեր

Լրահոս