Բաժիններ՝

Մեսսին չի շտապում երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ

Ինչպես հաղորդում է Marca-ն, «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ակումբի ղեկավարությունից պայմանագրի երկարաձգման վերաբերյալ առաջարկություն չի ստացել:

Համաձայն աղբյուրի տեղեկության՝ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստն իր հերթին՝ այդ հարցում շտապողականություն չի ցուցաբերում: Տվյալ պահին նա լիովին կենտրոնացած է Ամերիկայի գավաթի խաղարկությունում ազգային հավաքականի ելույթների վրա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բարսելոնան» պատրաստվում է Մեսսիին առաջարկել երկարաձգել պայմանագիրը մինչև 2022թ.: Մեսսիի գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2018թ. ամառը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս