«Յուրաքանչյուր պետական պաշտոնյա պետք է ինչ-որ ժամանակը մեկ կանգ առնի». Արտյոմ Մովսեսյան
                                    ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության այլևս նախկին պետ Արտյոմ Մովսեսյանը այսօր ֆեսբուքյան իր էջում անդրադարձել է իր հրաժարականին: «Յուրաքանչյուր պետական պաշտոնյա պետք է ինչ-որ ժամանակը մեկ կանգ առնի և փորձի վերագնահատել այն արժեհամակարգը, որտեղ ինքը գործում է ու ապրում: Թե ինչ ժամանակահատվածը մեկ կանգ կառնի, դա կախված է այդ պաշտոնյայի իմաստությունից: Կարծում եմ, սա այն հիմնաքարն է, որից սկսվում է ապագայի կառույցը, և որտեղ անձը հնարավորություն է ունենում իր ապագա որոշումներում լինել առավել ճշմարիտ և համահունչ տվյալ հասարակությանն ու ժամանակաշրջանին»,- գրել է նա։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    