Բաժիններ՝

ԻՊ-ի ահաբեկիչները սպառնացել են պայթեցնել եգիպտական բուրգերը

«Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները սպառնացել են պայթեցնել եգիպտական բուրգերը: Այս մասին հաղորդվում է կազմակերպության կողմից տարածված տեսահոլովակում:

Դրանում ցուցադրված են ջիհադականներ, որոնք խոստանում են ոչնչացնել ճարտարապետության հուշարձանները: Իրաքի Նիմրուդ քաղաքի Նաբու տաճարը կործանելու սպառնալիքից հետո ցուցադրվում են այդ շենքի պայթեցման կադրեր: Վերջում հայտնվում են Գիզայի եգիպտական բուրգերի եւ Սֆինքսի լուսանկարները: Սեւ հագած մոլեռանդը հայտարարում է, որ ԻՊ-ի պարտքն Է ոչնչացնել հին հուշարձանները, որոնք «կառուցվել են անհավատների կողմից»:

Ահաբեկիչների գաղափարախոսության նորմերին համապատասխան, մինչիսլամական բոլոր շինությունները պետք է ոչնչացվեն որպես հեթանոսների ստեղծագործություններ: Սիրիայի Պալմիրա քաղաքի բռնազավթման ընթացքում դրա տարածքում պայթեցվել են երկու հին տաճարներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս