Ջեյմի Վարդին հրաժարվել է «Արսենալի» առաջարկից և կերկարաձգի պայմանագիրը «Լեսթերի» հետ
Հարձակվողը կատարել է արարք, որից հիացմունքի մեջ կլինեն բոլոր երկրպագուները:
Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, Վարդին կապվել է «Լեսթերի» իր խաղընկերների հետ և հայտնել է նրանց, որ հրաժարվել է «Արսենալի» առաջարկից: Ըստ աղբյուրի տվյալների՝ այն բանից հետո, երբ զինագործներն ակտիվացրել էին հարձակվողի գնման հնարավորությունը, «Լեսթերի» ֆուտբոլիստներ Ուես Մորգանը, Ռոբերտ Հութը և Կասպեր Շմեյխելը մի քանի օր համոզել են նրան մնալ Չեմպիոնների լիգայում՝ չեմպիոնական կազմով հանդես գալու համար:
«Լեսթերը» Վարդիին նոր պայմանագիր է առաջարկել շաբաթական 130 հազար եվրո աշխատավարձով, ինչը 25 հազարով քիչ է, քան «Արսենալի» առաջարկածը:
Ըստ տարբեր աղբյուրների տվյալների՝ «զինագործները» Վարդիին» կարող էին ձեռք բերել 22-28 մլն եվրոյով:
Նախորդ մրցաշրջանում անցկացրած 36 խաղերում Վարդին դարձել է 24 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:
Հարձակվողն Անգլիայի հավաքականի հետ պատրաստվում է Եվրո-2016-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը