Սերգեյ Ավետիսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Սերգեյ Ավետիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:
Մինչ այս Սերգեյ Ավետիսյանը զբաղեցնում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից ազատվել էր Արտյոմ Մովսեսյանը՝ իր դիմումի համաձայն: Արտյոմ Մովսեսյանը Քաղավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնը զբաղեցնում էր 2004 թվականից: