Բաժիններ՝

Բիշքեկում մեկնարկել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը

Ղրղըզստանի կառավարության՝ Բիշքեկի ﬔրձակա «Ալա Արչա» նստավայրում այսօր մեկնարկել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որտեղ պլանավորվում է քննարկել փաստաթղթերի ավելի քան 20 նախագիծ, հայտնում է RIA Novosti-ն:

Խորհրդի նիստին մասնակցում են ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները, այդ թվում՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Ղազախստանի վարչապետ Քարիմ Մսիմովը, Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպը, Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը, Տաջիկստանի, Ղրղըզստանի վարչապետները:
Հայաստանը ներկայացնում է ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, Ադրբեջանը՝ առաջին փոխվարչապետ Էյուբով Յակուբ Աբդուլլա օղլին: Ուկրաինան ներկայացնում է Ղրղըզստանում երկրի դեսպան Նիկոլայ Դորոշենկոն:

Նախատեսվում է, որ երկրների ղեկավարները հանդիպումներ կունենան նեղ ու ընդլայնված ձևաչափերով, որոնց ժամանակ կքննարկեն համագործակցության երկրների գործակցության հետագա ընդլայնման ու խորացման հարցեր տարբեր ոլորտների վերաբերյալ:

Հարցերի մեծ մասը վերաբերելու է տնտեսական ոլորտում փոխգործակցությանը: Սպասվում է, որ նիստերին կքննարկվեն նաև ազատ առևտրի գոտու գործառման արդյունավետության բարձրացման, ինովացիոն համագործակցության խորացման, Էլեկտրաէներգետիկայի, ագրոբիոբազմազանության պահպանման, ինչպես նաև քիմիական արդյունաբերության ոլորտում համագործակցության հարցեր:

Նիստում ծրագրվում է քննարկել նաև ԱՊՀ անդամ պետություններում մարդահամար անցկացնելու հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս