Վերնաշապիկներ արդուկելու և ծալելու մեքենա է ստեղծվել
Ամերիկյան FoldiMate ստարտապն սկսել է ֆիրմայի կողմից մշակված մեքենայի պատվերներ ընդունել, որը գոլորշիով խոնավացնում եւ ծալում է վերնաշապիկները, հաղորդում է HighSnobiety-ը:
Սարքի մեջ բեռնվում է 10-ից մինչեւ 15 վերնաշապիկ, ինչից հետո օգտատերը դրանք ստանում է արդուկված եւ ծալված:
Ընթացակարգը 1 րոպեից պակաս է տեւում. առաջին պատվիրատուները մեքենան կստանան արդեն 2017 թվականին: FoldiMate անվանումն ստացած սարքի մեջ օգտագործվում են կոնվեյերային ժապավեն եւ մի քանի ռոբոտացված մանիպուլյատորներ: FoldiMate-ի ստեղծողների հաղորդագրության համաձայն՝ սարքը կարող է նաեւ մշակել անդրավարտիքներ, սրբիչներ, ինչպես նաեւ ոչ մեծ չափի հագուստի եւ սպիտակեղենի այլ պարագաներ, բացի գուլպաներից ու վարտիքներից: Սարքը հանդերձված է նաեւ Wi-Fi մոդուլով՝ Համացանցին միացնելու համար:
FoldiMate ստարտապը հիմնվել է Սան Ֆրանցիսկոյում ինժեներ-ռոբոտատեխնիկներ Գալ Ռոզովի, Օմեր Էյնավի եւ Իցակ Օրբախի կողմից: