Հնդկաստանում շունը փրկել է տիրոջը վագրի հարձակումից
Հնդկաստանի հյուսիսում խիզախ շունը փրկել է տիրոջ կյանքը՝ գոտեմարտի բռնվելով ազգային բնայգուց գյուղ մտած վագրի հետ: Այս մասին գրել է Times of India թերթը:
Դեպքը տեղի է ունեցել Բարբաթփուր գյուղում, որը գտնվում է Ութար Փրադեշի նահանգի Դադհվա ազգային բնայգու մոտ: Ագարակատեր Գուրդեւ Սինգհն իր խրճիթի մոտ քնած էր բաց օդում, իսկ Ջեքի չորսամյա շունը պահպանում էր նրա քունը: Զգալով գիշատչի մոտենալը՝ շունը տիրոջն արթնացնելու անհաջող փորձերից հետո ինքն է նետվում վագրի վրա, որը պատրաստ էր հաձակման:
Երբ մարդն արթանցել եւ տագնապ է բարձրացրել, վագրը տեղի է տվել՝ հետը քարշ տալով շանը: Շան մարմինն ավելի ուշ գտել են գյուղից ոչ հեռու: Հաղորդվում է, որ այն ընտանիքը, որի մոտ ապրել է Ջեքին, եւ տեղացի այլ բնակիչներ շան պատվավոր հուղարկավորություն են կազմակերպել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: