ԱԺ նիստը շարունակվում է ընդամենը 15 պատգամավորի մասնակցությամբ

«Մեծարգո տիկին Աճեմյան, մեծարգո պարոն Խաչատրյան, մեծարգո պարոն Ալեքսանյան, մեծարգո պարոն Մելքումյան, մեծարգո պարոն Խաչատրյան, մեծարգո պարոն Ջհանգիրյան, մեծարգո պարոն Արզումանյան, մեծարգո տիկին Սարգսյան, մեծարգո տիկին Փոստանջյան, մեծարգո պարոն Նահապետյան, մեծարգո պարոն Փաշինյան, մեծարգո պարոն Մկրտչյան և մեծարգո նախագահող և մեծարգո պարոն Մելիքյան… քիչ էիք, ասեցի` անուն առ անուն դիմեմ: Ճիշտ էր, էլի, ճիշտ որոշում էր»,- այսօր ԱԺ նիստում իր ելույթի ժամանակ դահլիճում փոքրաթիվ ներկաներին դիմեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը` ցանկանալով ընդգծել, որ ԱԺ նիստին մասնակցում է ընդամենը 15 պատգամավոր: Նրա այս դիմելաձևը հարուցեց ներկա պատգամավորների դրական արձագանքն ու ծիծաղը: Նիստը նախագահող ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ Հ.Բագրատյանը չի նշել դահլիճում ներկա Սողոմոնյան Թաթուլի անունը: «Մեծարգո պարոն Սողոմոնյան Թաթուլ»,- հավելեց Հ.Բագրատյանն ու անցավ ելույթի բուն բովանդակությանը: Նշենք, որ Թաթուլ Սողոմոնյան ԱԺ գործերի քարտուղարն է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930