Ժոզե Մոուրինիոն 5 մլն եվրոյով ամրոց է ձեռք բերել
Յուրահատուկն իրեն ասպետ է պատկերացնում:
«Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն փոխարինել է Լոնդոնի տունը, որտեղ ապրում էր նրա ընտանիքը, Հյուիսային Ուելսում գտնվող 17 հեկտար տարածք ունեցող ամրոցի հետ: Ամրոցն ունի 4 հարկ, 6 ննջարան, 5 լոգասենյակ և շքեղ կահավորանք, զեկուցում է AS-ը: Ամրոցը գինը 5 մլն եվրո է:
Ամրոցը գտնվում է Կարինգտոնում՝ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաբազայից 1 ժամվա հեռավորության վրա: Այն կառուցվել է 1977 թվականին ճարտարապետ Ջոն Թեյլորի կողմից:
Ժոզե Մոուրինիոն գլխավորեց «Մանչեսթեր Յունայթեդը» Լուի Վան Գալի հեռացվելուց հետո:
Մինչ այս, պորտուգալացին մարզում էր «Չելսին» և բնակվում էր Լոնդոնի կենտրոնում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը