Բաժիններ՝

Հայաստանի բուհերին հնարավորություն է ընձեռվում օգտվել IBM-ի ռեսուրսների լայն ընտրանիից

Երևանի պետական համալասարանում կկայանա IBM Ակադեմիական նախաձեռնության շրջանակում առաջին անգամ Հայաստանում իրականացված համալսարանական դասընթացների ավարտական միջոցառումը: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից տեղեկացնում են, որ համալսարանական դասընթացները կազմակերպվել են IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից` նպատակ ունենալով զարգացնել ու հզորացնել տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի բարձրագույն կրթական հաստատությունների կրթական կարողությունները, ինչպես նաև հնարավորություն ընձեռել բուհերին օգտվել IBM-ի ռեսուրսների լայն ընտրանիից:

Դասընթացներին մասնակցելու հնարավորություն են ստացել ուսանողներ և դասախոսներ հայաստանյան 9 բուհերից, այդ թվում` Երևանի պետական համալսարանից, Հայաստանի ամերիկյան համալսարանից, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից, Հայաստանում ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտից, Հայաստանում ֆրանսիական համալսարանից, Եվրասիա միջազգային համալսարանից, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից, Եվրոպական ակադեմիայից:

Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հիմնական նպատակն է զարգացնել ու հզորացնել ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի բարձրագույն կրթական հաստատությունների կրթական կարողությունները, ստեղծել բարենպաստ պայմաններ կայուն գործարար միջավայրի ձևավորման համար: Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը տեղակայվելու է ԵՊՀ-ի տարածքում, սակայն, ՀՀ բոլոր ԲՈՒՀ-երը և մասնավոր հատվածը կարող են ազատ օգտվել բոլոր ռեսուրսներից, այդ թվում` Ակադեմիական նախաձեռնության դասընթացներից, վիրտուալ գրադարանից, կենտրոնի ծրագրակազմից և սարքավորումներից, իսկ կենտրոնի անձնակազմը և IBM փորձագետները պատրաստ են աջակցելու ցանկացած հարցում: Կենտրոնի բացումը ակնկալավում է մոտակա ամիսների ընթացքում:

Ավարտական միջոցառումը տեղի կունենա հունիսի 6-ին Երևանի պետական համալասարանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս