ՀԱՊԿ-ի երկրների ներկայացուցիչները Երևանում կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարի հարցերը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունները հունիսի 8-ին Երեւանում կանցկացնեն Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի (ԱԽՔԿ) նիստ, որտեղ կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարի հարցերը: Այս մասին ասված է կազմակերպության պաշտոնական կայքում:

«Նիստում ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում ՀԱՊԿ-ի անդամ պետությունների հավաքական անվտանգության համակարգի զարգացման լրացուցիչների միջոցառումների մասին զեկուցմամբ հանդես կգա կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Կքննարկվի այն կազմակերպությունների ցանկի մասին ՀԱՊԿ-ի ԱԽՔԿ-ի որոշումը, որոնք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետություններում ճանաչված են ահաբեկչական եւ ծայրահեղական»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նիստի մասնակիցները կքննարկեն մինչեւ 2025 թվականն ընկած ժամանակաշրջանում հավաքական անվտանգության ռազմավարության համաձայնեցման ընթացքը, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների գլխավոր նարկոլոգների համակարգող խորհրդակցության գործունեությունը, որի նիստը վերջերս կայացել է Երեւանում: Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում նաեւ կքննարկվի 2016 թվականի երկրորդ կիսամյակում արտաքին քաղաքականության, անվտանգության ու պաշտպանության հարցերի շուրջ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ներկայացուցիչների խորհրդակցությունների պլանը:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեջ մտնում են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը:

Տեսանյութեր

Լրահոս