Բաժիններ՝

Բակո Սահակյանը ընդունել է ԱՄՆ-ից և ՀՀ-ից ժամանած մի խումբ բարերարների

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 3-ին ընդունել է ԱՄՆ-ից եւ ՀՀ-ից ժամանած մի խումբ հայ բարերարների:

Քննարկվել են Արցախում մի շարք բարեգործական ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել սոցիալական ոլորտի խնդիրներին:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերարներին Արցախի զարգացման գործում ակտիվ մասնակցություն ունենալու համար՝ այն համարելով կարեւոր եւ պահանջված:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս