Բաժիններ՝

Իրանի առաջնորդը ԱՄՆ-ին մեղադրել է իր պարտավորությունները չկատարելու մեջ

Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել Է, որ ԱՄՆ-ը չի կատարում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի շրջանակներում իր ստանձնած պարտավորությունները, համաձայնագիր, որը 2015 թվականին ձեռք Է բերվել Իրանի եւ համաշխարհային տերությունների միջեւ: Այդ մասին  հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իրանական հեռուստատեսությունը:

Իրանը եւ միջազգային միջնորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ, որի կատարումը ամբողջովին վերացնում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ
սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցները:

Գործակալությունը նշում Է, որ պատժամիջոցների վերացումից հետո Իրանն սկսել Է ավելացնել առեւտուրն Արեւմուտքի երկրների հետ: Սակայն երկրի նկատմամբ շարունակում են գործել ԱՄՆ-ի մի քանի պատժամիջոցներ, իսկ ամերիկյան բանկերին արգելված Է ուղղակիորեն կամ անուղղակիորեն բիզնես վարել Իրանի հետ, որովհետեւ Վաշինգտոնը դեռեւս Իրանին մեղադրում Է ահաբեկչությանն աջակցելու եւ մարդու
իրավունքների խախտումների մեջ:

«Նրանք մարդու իրավունքները, ահաբեկչությունը… որպես պատրվակ են օգտագործում իրենց պատրավորությունների կատարումից խուսափելու համար»,-հայտարարել Է Ալի Խամենեին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս