ԵՄ-ն հորդորում է Թուրքիային և Հայաստանին՝ կառուցողական երկխոսություն սկսել

Եվրահանձնաժողովը հորդորում է Թուրքիային և Հայաստանին՝ նորմալացնել հարաբերությունները և հուսով է, որ երկու երկրների միջեւ կառուցողական երկխոսություն կսկսվի, որը կբերի նրանց լիակատար հաշտեցման: Այդ մասին, ըստ Sputnik գործակալության՝ հայտարարել է ԵՄ-ի դիվա նագիտության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը:

Հայտարարությունն արվել է Բեռլինի և Անկարայի միջեւ դիվանագիտական լարվածության ֆոնին այն բանից հետո, երբ Գերմանիայի Բունդեսթագը հավանություն տվեց հայերի ցեղասպանության ճանաչման բանաձեւին: Այդ կապակցությամբ Թուրքիան որոշում է ընդունել՝ Բեռլինից հետ կանչել իր դեսպանին:

«Եվրամիությունը հորդորում է՝ ձեռնարկել իրական գործողություններ, որոնք կնախանշեն Թուրքիայի եւ Հայաստանի քաղաքացիական հասարակությունների լիակատար հաշտեցման ուղին: ԵՄ-ն հանձնառու է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների նորմալացման գործընթացի համար եւ խրախուսում է երկու կողմերին այդ գործընթացն սկսել առանց նախապայմանների»,- ասել է Կոսյանչիչը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս