Բաժիններ՝

Գագիկ Սուրենյանը` սպասվող եղանակի մասին

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Եղանակը հատկապես խիստ անկայուն դրսևորումներ կունենա Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային բնակավայրերում, Գեղարքունիքում և Սյունիքում, որտեղ սպասվող անձրևները կլինեն բավականին ինտենսիվ և կուղեկցվեն ուժեղ ամպրոպներով, Երևանում, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում ու Վայոց Ձորում երեկոյան սպասվող անձրևները կլինեն համեմատաբար կարճատև և ոչ համատարած»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս