Հալեպի հայաբնակ Նոր գյուղ թաղամասի հրթիռակոծությունից չորս հայեր են զոհվել
Հալեպի հայաբնակ Նոր գյուղ թաղամասի հրթիռակոծությունից չորս հայեր են զոհվել: Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունից տեղեկացնում են, որ հունիսի 2-ի երեկոյան Նոր գյուղի շրջանում ավելի քան 30 հրթիռ է ընկել:
«Զվարթնոց» եկեղեցու հարակից տարածքում ընկած հրթիռի հետեւանքով հրո ճարակ է դարձել հայ արհեստավորի խանութը, զոհվել են 3 հայորդիներ, որոնց ածխացած դիակները փոխադրվել են հիվանդանոց։
Վայրկյաններ անց մահացել է նաեւ Նոր գյուղում վիրավորուած մեկ այլ հայազգի։ Զոհված հայորդիներն են՝ Վազգեն Ճապաղջուրյանը, Լեւոն Քելխաչերյանը, Հովսեփ Ջանեցյանը, Խաչիկ Ապուլապությանը։