Բաժիններ՝

Իսրայելի ֆիրման «հակալրտեսական» հեռախոս է ստեղծել

Sirin Labs բրիտանա-իսրայելական ընկերությունն ստեղծել է սմարթֆոն, որը հանդերձված է «աննախադեպ մակարդակի տեխնոլոգիայով եւ անվտանգությամբ», պնդում են արտադրողները: Ինչպես հաղորդում է Luxurylaunches-ին, խոսքը 5,5 դյույմ անկյունագծով, 2560 x 1440 փիքսել լուծաչափով Solarine մոդելի մասին է:

Հեռախոսի կորպուսը պատրաստված է տիտանից եւ ածխամանրաթելից, սմարթֆոնի հիշողությունը 128 գիգաբայթ է: «Կոտրանքից» պաշտպանության հետ մեկտեղ արտադրողները մշակել են հատուկ ծրագիր էլեկտրոնային փոստի ծածկագրման համար: Սարքի գինը 14 հազար դոլար է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս