ՎՏԲ-Հայաստան բանկը շնորհավորում է Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորում է բոլոր մանուկներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ` ցանկանալով նրանց անհոգ մանկություն, ամուր առողջություն և լուսավոր ապագա:

Վերջին տարիների ընթացքում ՎՏԲ-Հայաստան Բանկը սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացրել է մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են երեխաների կյանքի, կրթության և առողջության որակի բարելավմանը:

Բանկի ֆինանսավորմամբ Ստեփանավան քաղաքում բացվել է ճամբար՝ սահմանափակ կարողություններով երեխաների համար, որն ամբողջությամբ վերանորոգվել է: Ավելի քան 200 երեխաներ այնտեղ են անցկացնում իրենց ամառային հանգիստը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես օգնություն է ցուցաբերում թիվ 21 ԴՊԿՀ-ին՝ ՌԴ պաշտպանության նախարարության միջնակարգ հանրակրթական դպրոցին, որը գտնվում է ք. Երևանի Քանաքեռ համայնքում: Վերջին տարիներին դպրոցում փոխվել են բոլոր պատուհանները, իրականացվել է վերանորոգում, և դպրոցը վերազինվել է տեխնիկայով:

Կարդացեք նաև

ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ք. Գավառի մանկատանը: ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից կազմակերպվել է տոնական միջացառում “Մուրացան” հիվանդանոցում բուժում անցնող քաղցկեղով հիվանդ երեխաների համար: Բացի իրակացված տոնական ծրագրից, Բանկը հիվանդանոցին փոխանցել է անհրաժեշտ կենցաղային տեխնիկա և խոհանոցային սպասք:

2014 թ.-ից ՎՏԲ-Հայաստան Բանկը կանոնավոր կերպով օգնություն է ցուցաբերում «Հայ մայրեր» ՀԿ-ին, որը զբաղվում է մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների խնդիրներով: 2016 թվականին «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ձեռնամուխ է եղել մի նախագծի ֆինանսավորման, որի շրջանակներում 60 ՄՈՒԿ-ով տառապող անապահով ընտանիքներից մանուկներ հնարավորություն կունենան անցնել վերականգնողական հիդրոթերապիա կուրսեր: Տվյալ պահին «Հայ մայրեր» ՀԿ խնամակալության տակ գտնվող ավելի քան 15 երեխաներ անցել են հիդրոթերապիայի կուրսեր, ինչը զգալիորեն բարելավել է երեխաների առողջական վիճակը:   

Տեսանյութեր

Լրահոս