Բաժիններ՝

Երևանում չարագործները գիշերները մեքենաներ են վառում…

Այսօր՝ մայիսի 27-ի  վաղ առավոտյան՝ 4:30-ի սահմաններում, Էրեբունի 22 հասցեի բնակելի շենքի դիմաց ավտոմեքենա են այրել: Ստորև ներկայացված լուսանկարներից պարզ երևում է, որ չարագործները ներքնակ են դրել մեքենայի վրա և այրել այն: Ոստիկանությունից Asekose.am-ին փոխանցեցին, որ իրենք  տեղյակ են միջադեպի մասին:

«Այսօր առավոտյան ժամը 5-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Էրեբունի 22 հասցեում մեքենա է այրվում: Տուժողներ չկան: Գործը ուղարկվել է քննչական ծառայություն: Կատարվում է հետաքննություն»:

Հատկանշականն այն է, որ ոստիկանությունից հայտնեցին նաև, որ նույն հասցեում որոշ ժամանակ առաջ նույնպես նման միջադեպ է արձանագրվել: Բնակիչներն էլ կայքին փոխանցեցին, որ նախորդ անգամ մեքենայի տակ բարձ էին դրել ու այրել:

Բնակիչներն անհանգիստ են, քանի որ առաջին դեպքից հետո չարագործները ոչ միայն չեն հայտնաբերվել, այլև հակառակը՝ իրենց արարքը նորից կրկնել են: Ի դեպ, այրված երկու մեքենաներն էլ կայանված են եղել շենքին բավականին մոտ, ինչի պատճառով հրդեհը կարող էր տարածվել նաև բնակարաններում:

Լուսանկարները կայքին տրամադրել են բնակիչները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս