Երրորդմասցի Լյովիկի և մյուսների գործով վկան սպանվել է

Մայիսի 13-ին Դոդոխյան փողոցում ավազակային հարձակման ժամանակ սպանված նախկին ոստիկանը Երրոդմասցի Լյովիկի և մյուսների գործով վկա էր: Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր այս գործով դատական նիստը, որը, սակայն հետաձգվեց, քանի որ վկաները չէին ներկայացել դատարան:

Նրանցից երկուսը հայտնել էին, որ Ղարաբաղում են գտնվում, վկաներից մեկն էլ վատառողջ էր: Վկաներից մեկն էլ Հրաչյա Ֆալանջյանն էր: Ամբաստանյալներ Վահան Հակոբյանի (մականունը՝ Գաստիկ), Սարգիս Հախանումյանի (մականունը՝ Տլե) և Սարգիս Գրիգորյանի (մականունը՝ Ծգլ) պաշտպան Լուսինե Սահակյանն ասաց, որ հրապարակումներ են եղել այն մասին, որ Հրաչյա ֆալանջյանը սպանվել է ավազակային հարձակման ժամանակ: Նա նշեց, որ ամենայն հավանականության խոսքն այս գործով վկայի մասին է, քանի որ անունը, ազգանունն ու հայրանունը համընկնում են:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հաստատեց տեղեկությունը:

Նշենք, որ Հրաչյա Ֆալանջյանը ոստիկան է եղել: Ըստ ոստիկանության՝ նրա նկատմամբ մայիսի 1-ին, կարգապահական կոպիտ խախտման համար, նշանակվել էր ծառայողական քննություն, որի արդյունքներով նա ազատվել էր աշխատանքից:

Կարդացեք նաև

Դատավորն ասաց նաև, որ որոշ վկաներ բոլոր օրերին հասանելի են լինում, քարտուղարը կապվում է նրանց հետ, սակայն նիստի օրը առավոտվանից նրանց հեռախոսներն անջատված են լինում, պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկել:

Դատարանն այսօր երեք վկաների բերման ենթարկելու որոշում կայացրեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 31-ին:

Նշենք, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ նախորդ տարի մարտի 4-ին 3 ինքնաձիգերից կրակահերթ էր արձակել Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, որի հետևանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը՝ տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադևոսյանը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել էին:

Տեսանյութեր

Լրահոս