«Թալիբանը» հաստատել է իր առաջնորդի սպանության լուրը
«Թալիբանը» հաստատել է ԱՄՆ-ի ավիացիայի կողմից աֆղանական շարժման ղեկավար Ախթար Մանսուրին սպանելու փաստը: Այս մասին հայտնել է կազմակերպության բարձրաստիճան անդամներից մեկը՝ Աբդուլ Ռաուֆը, հայտնում է РБК-ն:
Մինչ այդ թալիբների առաջնորդի մահվան մասին հայտնել էր ԱՄՆ զինվորական հրամանատարությունը: Վերջինս հայտնել էր, որ Մանսուրն սպանվել է անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով:
«Թալիբանի» առաջնորդի մահվան փաստը հաստատել են նաև աֆղանական իշխանությունները: