Վրաստանում Ադրբեջանի նավթային տերմինալի հզորությունը 2017թ. կավելանա
Վրացական Կուլևիում Ադրբեջանի նավթային տերմինալի հզորության ավելացման աշխատանքները ներկայիս 320 հազարից կհասնի մինչև 380 հազար խմ-ի և կավարտվի 2017 թվականին:Այս մասին ադրբեջանական Trend գործակալությանը հայտնել է ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերությունում աղբյուրը:
Գործակալության զրուցակիցը Կուլևի տերմինալի ընդլայնումը բացատրել է Բաքվի նավթավերամշակող գործարանի արդիականացմամբ, որի արտադրական հզորությունը կավելանա տարեկան 6-ից մինչև 7,5 միլիոն տոննայի:
«Նավթամթերքի արտադրության ավելացումը բնական կերպով կհանգեցնի արտահանման ավելացման: Ներկայում տերմինալի պահուստային պարկի տարողությունը կազմում է 320 հազար խմ: SOCAR-ը պլանավորում է այն ավելացնել մինչև 380 խմ:
Ընդլայնման նախագիծն արդեն մեկնարկել է, հաջորդ տարի, հավանաբար, այն կավարտվի»,- ասել է աղբյուրը: