Բաժիններ՝

«Հեզբոլլահը» ջիհադիստներին մեղադրել է իր հրամանատարի սպանության մեջ

Լիբանանում և Սիրիայում գործող շիական «Հեզբոլլահ»» շարժումը իր դաշտային հրամանատարի սպանության պատասխանատվությունը դրել է «տակֆիրիստական խմբավորման» վրա, հայտնում է BBC-ն:

Հիշեցնենք, որ Մուստաֆա Ամիրա Բադրեդդինը սպանվել էր Դամասկոսի մերձակայքում՝ ավիահարվածի հետևանքով:

Ի սկզբանե, շիական խմբավորումն իր հրամանատարի մահվան պատճառ էր նշել իսրայելական ավիացիան, սակայն «Հեզբոլլահը» երեկ տարածած հաղորդագրության մեջ նշել էր, թե Մուստաֆա Բադրեդդինը սպանվել է «սուննի ծայրահեղականների» կողմից:

Համարվում է, որ 55-ամյա Բադրեդդինը «Հեզբոլլահի» հակահետախուզության ղեկավարն էր և խմբավորման երկրորդ դեմքը՝ «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահից հետո:

Մուստաֆա Բադրեդդինը հետախուզվում էր Միջազգային քրեական դատարանի կողմից: Նա մեղադրվում էր Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության մեջ (2005թ.):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս