Բաժիններ՝

Քրոջը զանգելու համար կտրել է 22-ամյա երիտասարդի աջ ականջը. գործն ուղարկվել է դատարան

2016թ. փետրվարի 16-ին Շիրակի մարզի Առափի գյուղում վիճաբանության ժամանակ 22-ամյա երիտասարդի ականջը կտրելու և պարանոցի շրջանում վնասվածքներ պատճառելու դեպքով գործի նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործն արդեն մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Քրեական գործի շրջանակներում երիտասարդին «մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. փետրվարի 16-ին՝ ժամը11:30-ի սահմաններում, Շիրակի մարզի Առափի գյուղի վարչական տարածքում չգործող «Թաք ծառ» ռեստորանի բակի դարպասի դիմաց գտնվող հատվածում 22-ամյա երիտասարդի կողմից իր քրոջ բջջային հեռախոսահամարին զանգեր կատարելու աննշան պատճառով վիճաբանել է նրա հետ, որի ընթացքում խուլիգանական դրդումներով սանձարձակ դրսևորելով իր նեղ անձնական ձգտումները և հետաքրքրությունները, ինչպես նաև՝ անզուսպ եսասիրություն և արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով վերջինիս նկատմամբ, սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով մղված, հաշվի չառնելով վերջինիս կողմից կատարածի համար իրենից բազմաթիվ անգամ ներողություն խնդրելու հանգամանքը, նրան ծնկի է բերել և գրպանից հանելով դանակ՝ այն շեղբի մասով մոտեցրել է երիտասարդի կզակին, առանձին դաժանությամբ առանձնակի ֆիզիկական և հոգեկան տառապանքներ պատճառելով վերջինիս, նրա առողջությանը վնաս պատճառելու դիտավորությամբ դանակով կտրել է երիտասարդի աջ ականջը՝ պատճառելով աջ ականջախեցու տրավմատիկ անդամահատման և պարանոցի կտրած վերքի ձևով առողջության տևական քայքայումով միջին ծանրության վնաս»:

Նրան մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար: Քրեական գործը մակագրվել է դատավոր Արտակ Թադևոսյանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս