Բաժիններ՝

Ուշագրավ լուսանկարներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկայիս փուլից. Washington Post-ի անդրադարձը

Washington Post-ը հոդված և լուսանկարների շարք է հրապարակել՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության ապրիլյան սրացմանը: Հոդվածագիրը  ներկայացնում է ողջ դիվանագիտական աշխարհին «սառեցված հակամարտություն» անվանումով հայտնի հայաբնակ Լեռնային Ղարաբաղի պատմությունը:

Նշվում է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև լարվածությունը Սիրիայի փախստականների ճգնաժամի շուրջ, գուցե, թեժացրեց փխրուն խաղաղությունը ապրիլյան այդ 5 օրերին: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին զսպվածության կոչ է արել կողմերին:

Պարբերականը ներկայացնում է հայ ֆոտոլրագրող Անուշ Բաբաջանյանի աշխատանքները, ով այցելել է Լեռնային Ղարաբաղ հակամարտության սրացման օրերին:

3

Նա հանդիպել է պատերազմից վերադարձող զինվորների, ընտանիքների, որոնք լքել են իրենց տները՝ վախեցած և հուսահատ:

«Մարդիկ սպասում էին, որ հարվածներ կհասցվեին զինվորական հենակետերին, բայց ոչ երբեք գյուղերին»,- ասում է լուսանկարիչը:

Վլադիմիր Ավետիսյան, 23 տարեկան, Գյումրիից մեկնում է Աղդամ՝ ԼՂ-ի և Ադրբեջանի միջև ընկած ճակատային գիծ: Նա տնից շտապ վերադարձել է արձակուրդից, երբ ապրիլի 1-ին սկսվել են բախումները:

2

Լեռնային Ղարաբաղի հակամարտության (1988-94թթ.) վետերանները և երիտասարդ զինվորականները ժամանում են Ստեփանակերտ՝ որպես կամավորներ ճակատ մեկնելու համար:

ԼՂ վարչապետ Արայիկ Հարությունյանն իր թիմի հետ քննարկում է Ստեփանակերտ ժամանող կամավորների ընդունման հետ կապված հարցերը:

4

Թալիշը բազմիցս տուժել է հակամարտության հետևանքով: Գյուղացիները ստիպված էին հեռանալ իրենց տներից ու առանց հսկողության թողնել կենդանիներին:

5

12 տարեկան Վաղարշակ Գրիգորյանը սպանվել է Մարտունիում՝ դպրոցի հարևանությամբ արձակած արկի հետևանքով ապրիլի 2-ին: Երեխան մեկն է այն 4 անձանցից, որոնք սպանվել են ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում:

6

Լեյտենանտ Վահե Ավանեսյանը (27 տարեկան) ու զինվոր Հարութ Գասպարյանը (19 տարեկան), ապրիլի 4-ի ռազմական գործողությունների ժամանակ:

7

Զինվորները վերականգնում են հեռախոսալարերը Մատաղիս գյուղի զորամասում: Լարերը վնասվել էին կռվի ժամանակ:

8

Զինվորները երկու տարի պետք է կրեն իրենց զինվորական կոշիկները:

9

30-ամյա Հերմինե Սահակյանի տունը երկու անգամ վնասվել է Թալիշում հնգօրյա պատերազմի ընթացքում:

10

Հերմինե Սահակյանի ընտանիքն ապաստանել է Ստեփանակերտի հյուրանոցում:

11

Ղարաբաղի այս հատվածը 30 մետր է հեռու Ադրբեջանի հետ սահմանից: Այստեղ 1994թ. դաժան մարտեր են ընթացել: Սա դեռևս վտանգավոր գոտի է, և մեքենաներն այստեղով արագ են ընթանում:

12

36-ամյա Դավիթ Գասպարյանը սպանվել է ապրիլի 4-ի երեկոյան շփման գծում՝ միայնակ թողնելով կնոջն ու երեք երեխաներին:

13

63-ամյա Յուրի Գասպարյանը՝ Դավիթի հայրը:

16

1988-1994թթ. պատերազմի ավերակները, Ասկերան:

14

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս