Մխիթարյանը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը
Հայաստանի հավաքականի ավագ, Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի համաձայնվել երկրաձգել պայմանագիրը դորտմունդյան ակումբի հետ:
Mirror-ի փոխանցմամբ՝ Մխիթարյանը չի երկարաձգի պայմանագիրն այնքան ժամանակ, մինչ ակումբն իր համար հրաժարագին չսահմանի:
Օգտվելով դորտմունդցիների և Մխիթարյանի միջև առաջացած խնդիրներից՝ Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը պատրաստվում է շտապ առաջարկ անել Մխիթարյանին:
Լոնդոնի «Արսենալը» և Թուրինի «Յուվենթուսը» ևս քայլեր են ձեռնարկում՝ մինչ տրանսֆերային պատուհանի բացումը պայմանավորվել հայ ֆուտբոլիստի հետ:
Սիրարփի Աղաբաբյան