Հոդացավերի և ոսկրացավերի դեմ հրաշալի բաղադրատոմս

Սովորաբար հոդացավերն ի հայտ են գալիս տարիքային փոփոխությունների հետևանքով: Սակայն լինում են դեպքեր, երբ օրգանիզմում որոշակի փոփոխությունների պատճառով հոդացավերն ու ոսկրային ցավերն ավելի վաղ տարիքում են սկսում անհանգստացնել:

Healthyfoodstar կայքն առաջարկում է հրաշալի տնական բաղադրատոմս, որը կօգնի լուծել հոդացավերի և ոսկրային ցավերի խնդիրները:

Կոճապղպեղն ու քրքումն ունեն հակաբորբոքային հատկանիշներ, որոնք անհրաժեշտ են հոդացավերը հանգստացնելու համար: Քրքումը հրաշալի հակաօքսիդանտ է, որը կարող է նվազեցնել այտուցներ առաջացնող էնզիմների մակարդակը:

Բաղադրություն

Կարդացեք նաև

  • 2 բաժակ ջուր
  • Կես թ/գ կոճապղպեղ
  • Կես թ/գ քրքում

Ջուրը եռացրեք, ապա ավելացրեք քրքումն ու կոճապղպեղը: Թողեք ևս 15 րոպե եռա, ապա քամեք: Կրակն անջատեք: Սառելուց հետո մի փոքր մեղր ավելացրեք: Թեյը խմեք ամեն օր՝ օրական երկու անգամ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս