Ամիսը մեկ անգամ Ելիսեյան դաշտերը փակ կլինեն ավտոմեքենաների համար
Փարիզի ամենահայտնի փողոցը՝ Ելիսեյան դաշտերը, կիրակի օրը փակ կլինի մեքենաների համար: Այդկերպ Փարիզի իշխանությունները փորձում են պայքարել օդի աղտոտվածության դեմ:
Ենթադրվում է, որ նման ակցիան կդառնա մշտական, ու ճեմուղին կանցնի անցորդների և հեծանվորդների տրամադրության տակ յուրաքանչյուր ամսվա առաջին կիրակի օրը:
«Յուրաքանչյուր զբոսաշրջիկ, որը գալիս է Փարիզ, իհարկե, ցանկանում է այցելել Ելիսեյան դաշտերը: Սակայն մենք ցանկանում ենք այդ նշանակալի տեղը վերադարձնել փարիզցիներին՝ նրանց, ում դա պատկանում է»,- հայտարարել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն՝ ներկայացնելով ակցիան:
Օդի աղտոտվածության հետևանքով առաջացած մառախուղի դեմ պայքարը դարձել է Փարիզի քաղաքապետի պաշտոնում Իդալգոյի աշխատանքի առաջնայնություններից մեկը: